Ադրբեջանի
ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ-ի այսօր տարածած հայտարարությունը, որը, նրանց խոսքով,
«արդարացնում է Հայաստանի սպառազինման ջանքերը»։
«Ինչ
վերաբերում է այն պնդմանը, որ զանգվածային սպառազինության քաղաքականությունը
Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, նշենք, որ բոլորին պետք է հայտնի լինի, թե ինչու
են Հայաստանի ձեռնարկած այս քայլերը ոչ լեգիտիմ և սպառնալիք ներկայացնում մեր
երկրի համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Դրանում նորից խոսվում է այն մասին, որ «Հայաստանը
30 տարի կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, խախտել
Ալմա-Աթայի հռչակագիրը, որին այսօր բազմիցս հղում է անում, «ագրեսիա» է իրականացրել
Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, շարունակել իր
տարածքային հավակնությունները հարևանների դեմ և դադարեցրել իր ագրեսիվ
գործողությունները հենց Ադրբեջանի ձեռնարկած քայլերի արդյունքում»:
Ադրբեջանի
ԱԳՆ-ն Հայաստանի խաղաղ երկրի իմիջը համարել է «քաղաքական մանիպուլյացիա»:
«Ավելի լավ
կլիներ, եթե հայկական կողմը, որը հղում է անում 1991 թվականի սահմանների և
Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականությանը, բացատրեր, թե ինչու
չի հետևել այդ պայմանագրերին ավելի քան 30 տարի, հրաժարվել է ճանաչել խորհրդային
քարտեզներում արտացոլված սահմանները և գրավել է Ադրբեջանի տարածքները»,- ասվում է
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։